+3
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբոտ Սոֆյան խնդրել է իրեն հայերեն սովորելու համար ժամանակ տալ (ՎԻԴԵՈ)

23:14
10 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բացառիկ ռոբոտ Սոֆյան, ով ՄԱԿ—ի կողմից ճանաչվել է որպես մարդ, քաղաքացիություն ունի և գտնվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17–րդ գագաթնաժողովի շրջանակում, շփվեց լրագրողների հետ։

Նա մասնավորապես ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում և պատասխանեց այն հարցին, թե իսկապե՞ս մի քանի բառ գիտի հայերեն։

«Ես դեռ սովորում եմ, մի փոքր ժամանակ տվեք ինձ»,– ասաց նա անգլերեն լեզվով։

Սոֆյայի հետ շփումն իրականացվում էր հատուկ միկրոֆոնով, սակայն ռոբոտի նկատմամբ մեծ հետաքրքրությունը ֆոնային աղմուկ էր ստեղծում, ինչն էլ բարդացնում էր հաղորդակցությունը։

Հարցուպատասխանից հետո նա դարձավ բազմաթիվ լուսանկարների հերոսուհի, իսկ այդ նշանակալի օրն անմահացնել ցանկացողների հերթը չէր դադարում։

Ռոբոտ Սոֆյան արդեն ելույթ է ունեցել «Տումո»–ում համաժողովի մասնակիցների առջև։ Ելույթի ընթացքում լսարանի հետ անմիջական շփում հաստատվեց։ Դասական հագնված ռոբոտը պատասխանում էր միջոցառման հաղորդավարի հարցերին։ Կնոջ տեսքով հումանոիդ Սոֆյայի հեղինակները հոնկոնգյան Hanson Robotics ընկերության մասնագետներն են։

Ռոբոտը նախագծվել է այնպես, որ սովորի և հարմարվի մարդկանց վարքին, ինչպես նաև աշխատի նրանց հետ։ 2017 թվականի աշնանը Սոֆյան դարձել է Սաուդյան Արաբիայի հպատակ և որևէ երկրի քաղաքացիություն ստացած առաջին ռոբոտը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել