ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: Այդ մասին հայտնել է Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն, գրում է
lenta.ru-ն:
Ըստ նրա, դպրոցականների համար հոգեբանության դասագիրքը մշակում է Սերբսկու անվան ինստիտուտը, երրորդից ութերորդ դասարանների ուսումնական ձեռնարկներն արդեն պատրաստ են:
«Մնում է ևս երեք տարի, որոնք մենք պետք է գրենք: Մինչև տարեվերջ մենք դրանք կգրենք», — ասել է Կեկելիձեն:
Загружается новость ...
"Право"
Բացի այդ, մշակվում են մանկավարժների և ծնողների համար հատուկ ձեռնարկ:
Կեկելիձեի կարծիքով, հոգեբանության ուսումնասիրումը կօգնի դպրոցականների շրջանում թմրանյոյթերի և ալկոհոլի օգտագործման կանխարգելման դեմ պայքարին, ինչպես նաև կկրճատի դեռահասների ինքնասպանության դեպքերը: -0-