428.41
4.27
396.05
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հինգ հետաքրքիր փաստ Ջոն Տրավոլտայի մասին

21:13
18 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Եթե բոլորովին վերջերս Ջոն Տրավոլտայի անունը տալիս երևակայության մեջ միանգամից երևան էր գալիս «Քրեական ընթերցվածքի» նրա հայտնի պարը, ապա այսօր` կողքերը կարկամած նայող և ոչինչ չհասկացող հոլիվուդյան դերասանի մեմը։ Եվ դա մեծացրեց նրա ճանաչելիությունը։ Այսօր` փետրվարի 18–ին, «Բրիլիանտինա»–ի աստղը դառնում է 62 տարեկան, և տոնի առթիվ «Կոմսոմոլսկայա պրավդան» որոշել է նրա մասին քիչ հայտնի հինգ փաստեր ներկայացնել։

1. Ջոն Տրավոլտան չունի կրթություն, բացի օդաչուի դասընթացներից։ Հանուն պարերի Տրավոլտան մի ժամանակ թողել է դպրոցը և գեթ մեկ անգամ դրա համար չի ափսոսացել։ «Շաբաթ երեկոյան տենդը» ֆիլմում պարողի դերը նրան մի ակնթարթում աստղ դարձրեց։ Դիսկո ոճի կրակոտ պարերը և անկրկնելի քայլվածքը BeGees խմբի Staying Alive–ի ներքո գերեցին հեռուստադիտողների սրտերը և երիտասարդաին բերեցին «Օսկարի» առաջին անվանակարգը տղամարդու լավագույն դերի համար։

Лихорадка субботнего вечера, Траволта

2. Ջոն Տրավոլտան ավելի քան 10 տարի բուժվում է ալկոհոլիզմից։ Սպիրտայինի չարաշահման պատճառը վիշտն էր` երկու տարվա ընթացքում նա կորցրեց իր սիրած կնոջը` Դայանա Հայլենդին, և հարազատ մորը։ Երբ Ջոնից երես թեքեցին բառացիորեն բոլորը, նրան անսպասելիորեն հյուր եկավ Դիանա արքայադուստրը։ «Դիանա արքայադուստրն իմ կյանք մտավ այն ժամանակ, երբ ինձ բոլորը մոռացել էին։ Երբ նա եկավ Ամերիկա, միակ բանը, որ նրան հետաքրքրել էր, իմ անձն էր։ Մեր համատեղ լուսանկարը վալս պարելիս թերթերի և ամսագրերի էջերին է։ Այդպես նա իրականացրեց իմ հետ պարելու իմ երազանքը և երկրորդ կյանք տվեց ինձ»։

Траволта и Леди Диана

3. Ջոն Տրավոլտան սայենթոլոգ է։ Նա ամենուր իր հետ տանում է Е-մետր սարքը, որով ստուգում է հոգևոր փոփոխություններն այն պահին, երբ պատմում է ուսուցչին իր խնդիրների մասին։ Կրոնական պատկանելիության պատճառով նա բազմիցս բարդ իրավիճակներում է հայտնվել։ Օրինակ, Գերմանիայում ցանկանում էին արգելել նրա որոշ ֆիլմերի ցուցադրությունները։

Поле битвы - Земля, Траволта

4. «Քրեական ընթերցվածքի» գանգստեր Վինսենթ Վեգայի դերը պետք է մարմնավորեր Մայքլ Մեդսոնը, բայց վերջին պահին նա հիվանդացել էր, և նրա փոխարեն հրավիրել էին բոլորի կողմից մոռացված Ջոն Տրավոլտային։ Եվ դա նրա երջանիկ անցագիրն էր դեպի հոլիվուդյան Օլիմպոսը։ Ումա Թուրմանի և Ջոն Տրավոլտայի պարն ամենաճանաչվածներից է 20–րդ դարի կինոպատմության մեջ։


Ի դեպ, Տրավոլտայի հոնորարը Տարանտինոյի ֆիլմում խաղալու համար կազմել է ընդամենը 150 հազար դոլար։ Բայց այդ ֆիլմի` էկրաններ բարձրանալուց հետո նրա հոնորարն աճել է մինչև 10 միլիոն դոլար, իսկ 1996 թվականին նրան մեկ ֆիլմի համար արդեն վճարում էին 17-21 մլն դոլար։

5. Յոթ տարի առաջ Տրավոլտան կորցրել է իր միակ որդուն` 16–ամյա Ջեթին։ Տղան տառապում էր Կավասակիի համախտանիշով։ Դա սուր տենդային հիվանդություն է, որն ախտահարում է անոթները։ Ջեթը մահացել է էպիլեպտիկ նոպայից լոգարանում։ Հայրը պաշտում էր որդուն, և տարիներ անց որդուն ուղղված սրտաճմլիկ և անկեղծ մի նամակ էր հրապարակել Facebook–ի իր էջում։

Траволта с сыном

«Ասում են, որ ամենից ծանր է ծնողներին կորցնելը։ Կարող եմ հավաստիացնել, որ դա այդպես չէ։ Ամենածանրը, որ կարող է լինել այս աշխարհում, երեխայի կորուստն է։ Ում մեծացրել ես, հետևել, ում ամեն օր սեր ես նվիրել։ Իմ որդին ինձ համար ամեն ինչ էր։ 16 տարիների ընթացքում, որ միասին էինք, նա ինձ անվերապահ սիրել էր սովորեցրել։ Կյանքը կարճ է։ Երեխաներ, ժամանակ անցկացրեք ծնողների հետ։ Ծնողներ, ժամակա անցկացրեք երեխաների հետ։ Որովհետև մեկ օր, երբ գլուխներդ դուրս հանեք ձեր հեռախոսներից, նրանք կարող են ձեր կողքին չլինել։ Այն, ինչ իսկապես սովորել եմ, դա ապրելն է և սիրել այնպես, կարծես, դա քո վերջին օրն է»,– գրել է Ջոնը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել