437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է աթերոսկլերոզի ռիսկի նվազեցման գործուն միջոցը

10:56
30 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պալմիտոլեինային թթուն, որը համարվում է «լավ» ճարպաթթու, կանխարգելում է զարկերակների խցանումը մկների մոտ։ Դա պարզել են ԱՄՆ–ի, Բելգիայի և Գերմանիայի մի խումբ հետազոտողներ։

Գիտնականներն իրենց արդյունքները ներկայացրել են Science Translational Medicine ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է Lenta.ru–ն։

Պալմիտոլեինի բաժնեմասն Արևմուտքի երկրների բնակչի սննդակարգում, մասնագետների գնահատմամբ, կազմում է 0.38 տոկոս։ Այդ չհագեցած ճարպաթթուն պարունակվում է կրծքի կաթում, կենդանական և բուսական ճարպերում և մակադամիի յուղում։ Գիտնականները կրծողների վրա գիտափորձերի միջոցով ցույց են տվել, որ, եթե ավելացնել պալմիտոլեինի պարունակությունը սննդում երեք անգամ, ապա զգալիորեն կնվազի աթերոսկլերոզով հիվանդանալու ռիսկը։

Ցուցադրվել է նաև, որ ճարպաթթուն բարերար ազդեցություն է գործում նյութափոխանակության վրա և օժտված է հակաբորբոքիչ հատկություններով։ Այսպես, այն արգելափակում է էնդոպլազմիկ ռետիկուլումի (թաղանթով շրջապատված խոռոչների, պղպջակների և ուղիների համակարգ բջջում) մակրոֆագերի` անոթների բացվածքում ճարպակուտակումների գործընթացին մասնակցող իմունային բջիջների բորբոքումը։

«Լավ» ճարպեր են կոչվում այն ճարպաթթուները, որոնց բարձր պարունակությունն արյան մեջ բնորոշ է առողջ օրգանիզմի համար։ «Վատ» ճարպերը կարող են տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված