ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Հայրենիք» հայկական երգ ու պարի ժողովրդական համույթը պարային գեղեցիկ համար է ցուցադրել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի ուղևորներին։
Տեսանյութը հրապարակվել է օդանավակայանի` Facebook–ի պաշտոնական էջում և ուղեկցվում է շնորհակալական գրառմամբ. «Ժողովրդական երգի ու պարի համույթը շքեղ նվեր է մատուցել կանանց։ Անհավանական էներգիան և Հայաստանի հարուստ հնագույն ավանդույթները ձեզ այս հետաքրքիր հանգստյան օրերին»։ -0-
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին