ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն` ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, կամուսնանան արդեն վաղը, գրում է
Life.ru-ն` հղում անելով Mirror–ին։
Արարողության անցկացման վայրը զույգը խիստ գաղտնի է պահում։ Հրավեր են ստացել Beyonce–ն, Jay-Z–ն և ուրիշ աստղեր։ Սակայն արարողության անցկացման վայրը նրանք կիմանան միայն վաղն առավոտյան։
Загружается новость ...
"Право"
Daily Mail–ի տեղեկություննեով, հարսանիքը կանցկացվի Նոր Օրլեանում, ընտրված է քաղաքի ամենաշքեղ վայրը։
Ընդամենը 11 շաբաթ առաջ 36–ամյա մարզիկը երեխա է լույս աշխարհ բերել։ Նա պատրաստվում է սպորտ վերադառնալ արդեն Australian Open–ի ժամանակ, որը կանցկացվի հունվարին։ –0–