437.27
4.41
404.32
-4
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում աղանդների զարգացումը սպառնում է ազգային արժեքներին. փորձագետ

17:38
17 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում աղանդների զարգացումը պետք է կանխել, քանի որ դրանք սպառնում են ազգային արժեքներին, հայտարարեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

«Կրոնական պատկանելիության ազատություննն ամրագրված է սահմանադրությամբ, սակայն չգիտես ինչու ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ նույն օրենքի համաձայն, կրոնական շարժումը պետք է սահմանափակել, եթե այն վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար», - ասաց նա Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ամարյանի խոսքով, տվյալ համատեքստում հանդուրժողականության մասին խոսելն անտեղի է, քանի որ հայ հասարակությունը ամեն ձևով խուսափում է այս հարցից:

«Հասարակությունը ոչ թե հանդուրժողական է տարատեսակ աղանդների հանդեպ, այլ ուղղակիորեն չի ցանկանում դիպչել այդ ոլորտին: Ոչ ոք չի ցանկանում միջամտել նրանց գործունեությանը: Դրանով չեն զբաղվում ոչ իրավապահ մարմինները, ոչ Հայ Առաքելական եկեղեցին, ոչ Ազգային անվտանգության ծառայությունը: Եվ պատճառն այն է, որ վախենում են», - կարծում է նա:

Ամարյանի խոսքով, 90-ականներին Հայաստանում աղանդավորները բնակչության 1 տոկոսից պակաս էին, այսօր այդ թիվը կազմում է 15 տոկոս, և դա շատ անհանգստացնող փաստ է:

«350 հազար պոտոնցիալ հավաքագրող: Աղանդավորների նման թիվը կարող է հանգեցնել ազգային արժեքների ոչնչացմանը», - հայտարարեց նա:

Հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանն իր հերթին նշեց, որ հավաքագրման համար աղանդների ղեկավարները օգտագործում են տարատեսակ մեթոդներ: Օրինակ, հատուկ հաճախականության վրա հնչող մեդիտացիոն երաժշտություն, արոմաթերապիա, հոգեբանական ազգեցություն, հիպնոս և նույնիսկ հոգեմետ նյութեր, որոնք ավելացվում են սննդի մեջ:

«Նման ազդեցությունից ոչ ոք ապահովագրված չէ, և դրան դիմակայելու միակ միջոցը սեփական ինքնությունը հասկանալն է», - հայտարարեց նա:

Ամենից հաճախ, մասնագետների կարծիքով, խայծը բռնում են երիտասարդները: «Երիտասարդությունը երկրի շարժիչ ուժն է և, հետևաբար, երկիրը թուլացնելու համար պետք է ճիշտ ուղուց շեղել երիտասարդներին: Եվ աղանդները դրանից օգտվում են. հավաքագրման բոլոր ծրագրերը ուղղված են հենց երիտասարդների վրա», - զգուշացնում է Ամարյանը:

Նա նաև ներկայացրեց վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց, այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է 65 կրոնական շարժում, որոնցից 12-ն ավանդական կրոններ են, մյուսները` աղանդներ:

«Չգրանցված աղանդներն ավելի քան 200-ն են, և նրանց մեծ մասը գործում է բարեգործական կազմակերպությունների, առողջապահական հաստատություններիի և այլ տեսքով», - նշեց Ամարյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին