ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկար և առողջ ապրելու համար մենք ստիպված ենք լինում վերանայել մեր սովորությունները:
Եթե ցանկանում եք երկար ապրել և չհիվանդանալ, համեմեք ճաշը կծու պղպեղով, ձեր սննդակարգում կարտոֆիլը փոխարինեք գունավոր կաղամբով և մի վախեցեք սուրճ խմելուց, գրում է
«Наука и жизнь» ամսագիրը:
Եթե շարունակենք սուրճի թեման, ապա գիտենք, որ այն կարող է խթանել ուղեղային ակտիվությունը, բայց շատերը կարծում են, որ սուրճը բացասական է ազդում սրտի վրա, մասնավորապես, առաջացնում է նախասրտերի ֆիբրիլյացիա կամ առկայծող առիթմիա:
BioMed Central ամսագրում հրապարակած հոդվածի հեղինակները դրա հետ համաձայն չեն՝ նրանց կարծիքով, սրտի վրա սուրճի բացասական ազդեցությունը չափազանցված է: Նրանց խոսքով, սուրճը նույնիսկ օգտակար է, քանի որ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, և որքան շատ ենք սուրճ խմում, այնքան երկար ենք ապրում:
Երկարակեցությանը կարող է նպաստել նաև կծու պղպեղը: Խոսքը ոչ միայն պղպեղի մասին է մաքուր վիճակում, այլ նաև ցանկացած սննդի, որին որպես համեմունք ավելացնում են կծու պղպեղ: Այդ մասին մանրամասն կարելի է կարդալ British Medical Journal-ում:
Աշխատության հեղինակները կարծում են, որ նմանատիպ ազդեցություն մարդու օրգանիզմի վրա կարող է ունենալ մանանեխը, կոճապղպեղը և սխտորը: Իսկ պղպեղին կծվություն է հաղորդում կապսաիցինը, որը, որոշ տվյալներով, իջեցնում է արյան ճնշումը և սպանում չարորակ բջիջները: -0-