ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Զարմանալի մարդիկ» շոուի երկրորդ եթերաշրջանի մասնակից Նարեկ Ղևոնդյանը շշմեցրել է նախագծի դատավորներին և հանդիսատեսին:
Նարեկը, ով գերազանց տիրապետում է ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներին, օժտված է բացառիկ ընդունակությամբ` նա կարողանում է, տեքստը լսելով, ասել դրա տառերի քանակը:
Загружается новость ...
"Право"
Նա երեք անգամ ցուցադրել է իր կարողությունը, և ամեն անգամ նրա մեջքի հետևում էկրանի վրա հայտնված ու լսած տեքստից հետո դրանում տառերի` իր նշած թիվը ճշգրիտ համապատասխանել է ճիշտ պատասխանին: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ տեքստը նախորդից բարդ է եղել: Իսկ վերջինը Լյուիս Քերոլի «Ալիսան հայելիների աշխարհում» հայտնի ստեղծագործության` հեղինակային և հնարած բառերով հայտնի հատվածն էր:
Հաղորդավարի զարմանքին ի պատասխան` Ղևոնդյանն ասել է, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է դա նրան հաջողվում: -0-