439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` «Ռոսիա 1»–ի ուղիղ եթերում. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կարևոր է ողջ մարդկության համար (ՎԻԴԵՈ)

21:45
24 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում պատասխանել է «60 րոպե» ծրագրի հաղորդավարուհու հարցերին, որոնք վերաբերում էինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։

Աշխարհասփյուռ հայությունն այսօր` ապրիլի 24–ին, նշում է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցը։

«Այսօր 1915–1920թթ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մեզ` հայերիս համար, այն կարևոր օր է։ Կարծում եմ, որ այն կարևոր օր է ողջ մարդկության համար։ Շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, քանի որ այն շատ կարևոր քայլ է Երկրագնդի վրա բոլոր ապագա ցեղասպանությունների կանխարգելման համար», – ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Պետդուման դեռևս 1995թ.–ին պաշտոնապես ընդունել է բանաձև Հայոց ցեղասպանության մասին` ընդգծելով, որ հայկական կողմը բարձր է գնահատում այդ քայլը։

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում