ԵՐԵՎԱՆ, մայիսի 25./Նովոստի-Արմենիա/. Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջրանջատումներ տեղի կունենան Գյումրիում:
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը, մայիսի 26-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքների, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:–0–