+17
Եղանակը Երևանում
Հայ

Պայքար անպտղության դեմ. պետությունը կաջակցի ընտանիքներին բուժման և արտամարմնային բեղմնավորման հարցում

13:40
08 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի իրականացման վերաբերյալ:

Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարությունը քննարկել է այս ծրագիրը հուլիսի 11-ին, սակայն շահառուների գրանցման մեխանիզմի հետ կապված խնդիրների պատճառով, որոշվել է հետաձգել այն:

«Հիմա փաստաթուղթը լրացված է, որտեղ սահմանված է վերարտադրողական առողջության պետծրագրի կարգը և շահառուները, ինչի շրջանակում անպտղության դեմ պայքարի ծառայությունները մատուցվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով», - ասաց Ավանեսյանը:

Ըստ նրա, ծրագրով սահմանված են անպտղության բուժման համար մատուցվող աջակցության ծավալները, նախատեսված են միջոցներն անվճար բուժման և սպասարկման, արհեստական սերմնավորման կիրառման, արհեստական բեղմնավորման (ԷԿՈ) և որոշ ծառայությունների համար, որոնք կմատուցվեն 50% զեղչով:

Նա նշեց նաև, որ վարչապետի հանձնարարություններին համապատասխան սահմանված է շահառուների հաշվառման նոր կարգ: Մասնավորապես, գրանցումը կիրականացվի միասնական համակարգի միջոցով բոլոր այն դեպքերում, երբ ստուգումների արդյունքներով հայտնաբերվի ԷԿՈ–ի  իրականացման անհրաժեշտությունը, իսկ սպասարկումը կիրականացվի ըստ առաջնահերթության:

Ինչ վերաբերում է տարիքային սահմանափակման (20-35 տարեկան), ապա 35 տարեկանում դիմելու դեպքում շահառուն կպահպանի մինչև 38 տարեկան ծրագրում մասնակցելու իր իրավունքը:

«Գրանցման կարգի փոփոխությունները թույլ կտան բացառել հնարավոր ռիսկերը, ինչպես նաև նախատեսել ավելի կենտրոնացված համակարգ և սպասարկման կարգ», - ասաց Ավանեսյանը;

Փոխնախարարը հայտնեց նաև, որ ըստ հավանական շահառուների անցկացված հաշվարկների 2-3 տարվա ընթացքում լիովին կանցկացվեն հավանական մասնակիցների հետազոտությունները: Ծրագիրը կավարտվի, ինչից հետո այն հնարավոր կլինի տարածել նաև այլ խմբերի վրա:

Ծրագից կկարողանան օգտվել ամուսնական զույգերը, որոնք երկու տարի և ավել անպտղություն ունեցող զույգեր են, երբ ամուսիններից մեկը  զինծառայող է և զինծառայողներին հավասարեցված անձ է: Ծրագրից կկարողանան օգտվել նաև զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված  պատճառական կապով զոհված որդու ծնողը, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուն կամ զույգերից մեկը, եթե նա հաշմանդամ է, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքերում բնակվող զույգերը: Միաժամանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները` ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի, և ամուսնությունը պետք է գրանցված կլինի, կնոջ տարիքը 20-35 տարեկան է (բացառություն. զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը` մինչև 42):

Այս նպատակներով պետբյուջեում նախատեսվել են արդեն միջոցներ 210 մլն դրամի չափով, որոնք չէին կարող օգտագործվել կարգավորման բացակայության պատճառով: Պետպատվերի սպասարկման կզբաղվեն վեց բժշկական կենտրոններ: Ըստ Առողջապահության նախարարության, ծրագրից կկարողանան օգտվել 85 ամուսնական զույգեր: Ծառայությունները կմատուցվեն բժշկական ցուցումներին համապատասխան:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում:
19:21
15 Սեպտեմբերի 2019
Ինչու է արևապաշտպան քսուքն անհրաժեշտ «կլոր» տարի
Դանիացի փորձագետնեը նշել են այն պատճառները, թե ինչու է հարկավոր արևապաշտպան քսուք  օգտագործել ամբողջ տարվա ընթացքում:
17:59
15 Սեպտեմբերի 2019
6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
Օրգանիզմի նյութափոխանակության արագությունը 40 տարեկանից հետո նվազում է, ինչի հետևանքով մարմինը սկսում է կուտակել ճարպը:
21:15
14 Սեպտեմբերի 2019
Ռուսների մեկ երրորդը թավշյա սեզոնին հանգստանալու վայր է ընտրել Հայաստանը
Ռուսաստանցի ինքնուրույն զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, սեպտեմբերին ԱՊՀ երկրներում հանգստանալու երկրներից ընտրել է Հայաստանը
20:20
14 Սեպտեմբերի 2019
Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ
Ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։
19:49
14 Սեպտեմբերի 2019
Աղն ազդում է սրտի և անոթների վրա. գիտնականներ
Մասնագետները նշում են, որ աղի չափից շատ օգտագործումը բացասաբար է ազդում սրտի և անոթների վրա։ Սիրտ–անոթային համակարգի վրա կարող է ազդել աղի անգամ չնչին չափաբաժինը։
16:57
14 Սեպտեմբերի 2019
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպես պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ:
15:41
14 Սեպտեմբերի 2019
Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)
Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:
21:08
12 Սեպտեմբերի 2019
Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)
Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին
18:07
10 Սեպտեմբերի 2019
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը:
14:44
10 Սեպտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները