437.67
4.35
404.35
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են հանգստի համար ամենաթանկ քաղաքների անունները

11:35
16 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Hoppa տրանսֆերների որոնման ծառայության փորձագետները պարզել են, որ ճանապարհորդի հանգստի համար ամենաթանկը Դուբայն է, գրում է «Վոկրուգ սվետա» կայքը։ Այդ քաղաքում` Պարսից ծոցի ափին հանգիստը մեկ հոգու համար օրական կարժենա միջինը 398 դոլար։ Ծախսերի ամենաթանկարժեք մասը հյուրանոցն է` մոտ 306 դոլար։ Դուբայում սննդի համար հարկավոր է նախատեսել օրական մոտ 39 դոլար, ալկոհոլը ևս բավականին թանկ է, մեկ շիշ գինին արժե մոտ 25 դոլար։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Նյու Յորքն է։ Հայտնի «Ազատության» արձանն ու տեսարժան այլ վայրերը տեսնելու համար անհրաժեշտ է վճարել օրական մոտ 367 դոլար։ Նյու Յորքի համեմատ` Լոս Անջելեսը բավականին բյուջետային է։ Միջին օրական ծախսերը Լոս Անջելեսում կկազմեն մոտ 198 դոլար։ 

Հայաստանը 2016 թ.–ին ռուսաստանցիների հանգստի ամենահայտնի վայրերից մեկը կդառնա>>

Աֆրիկյան Բոտսվանայի զարմանահրաշ  բնությանն ու կենդանական աշխարհին ծանոթանալու համար անհրաժեշտ է օրական վճարել 321 դոլար։ Էկզոտիկ այս երկիրը զբաղեցրել է հանգստի համար ամենաթանկարժեք ուղղությունների վարկանիշի երրորդ հորիզոնականը։ Բոտսվանայի համեմատ` Փարիզն ու Հռոմն արդեն այդքան էլ թանկ չեն թվում։ Եվրոպայի այս երկրներում մեկ օրվա բնակությունը կարժենա համապատասխանաբար 219 և 217 դոլար։

Վարկանիշի 18–րդ հորիզոնականում Մոսկվան է, որտեղ ճանապարհորդն օրական կծախսի մոտ 188 դոլար։ Ռուսաստանի մայրաքաղաքում բնակությունն էժան է ոչ միայն Հռոմից, այլ նաև Սիդնեյից (290 $), Լոնդոնից (273 $) և Դուբլինից (223 $)։

Ծովային հանգստի համար ամենահայտնի ուղղությունների թվում են Կիպրոսի Պաթոս քաղաքը (192 $), Մալթան (197 $) և դոմինիկյան Պունտա Կանան (199 $)։ Վարկանիշում են ներառվել նաև Մարաքեշը (319 $), Սինգապուրը (262 $), Կարակասը (246 $), Կանկունը (246 $), Լիման (227 $), Դուբլինը (223 $), Շանհայը (186$)։

Վարկանիշում հաշվի չի առնվում ավիատոմսերի արժեքը, որոնց գինը զգալիորեն ավելացնում է ճամփորդության բյուջեն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված