ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Peopletalk ռուսական պորտալը հրապարակել է «Ռուսաստանի թոփ 15 ամենանախանձելի հարսնացուները» վարկանիշը, որում ներառվել է ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարար Ալբերտ Ավդոլյանի 22–ամյա դուստրը` Էլվիրան։
Ինչպես նշում է հրատարակությունը, Հայաստանի և Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկի` Ալբերտ Ավդոլյանի դուստրը` Էլվիրան, Instagram–ի իսկական աստղ է։ Նրա սելֆիներն արժանանում են հարյուրավոր մեկնաբանությունների, իսկ Zuhair Murad–ի հեղինակած զգեստների հավաքածուին կնախանձի ցանկացած կին։
Իհարկե, նրա հետ ծանոթանալն այդքան էլ հեշտ չէ։ Էլվիրան Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շենքին է մոտենում Rolls Royce–ով` անձնական թիկնապահի ուղեկցությամբ։
Ռուսական Forbes–ի տվյալներով, Telconet հիմնադրամի համասեփականատեր Ալբերտ Ավդոլյանը զբաղեցնում է ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշի 146–րդ հորիզոնականը։ Գործարարի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 700մլն դոլար։–0–