ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կալիֆոռնիայի Սան–Դիեգոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մինչև 90 տարեկան ապրած կանանց դստրերը նաև ունեցել են կյանքի բարձր տևողություն։ Այս մասին գրում է
Lenta.ru–ն` հղում անելով MedicalXpress–ի հաղորդագրությանը։
Մասնագետները վերլուծել են հետդաշտանադադարի ժամանակահատվածում Women's Health Initiative խոշոր հետազոտությանը մասնակցած 22 հազար կանմանցից ստացված բժշկական տվյալները։
Загружается новость ... "Лево"
Կամավորներին հետևելու ընթացքում ուսումնասիրվել է զանազան գործոնների (այդ թվում` ժառանգականությունը և միջավայրի ազդեցությունը) և քրոնիկ հիվանդությունների միջև եղած կապը, սակայն միաժամանակ հաշվի չեն առնվել կանանց շրջանում մահվան պատճառները։
Պարզվել է, որ հետազոտության այն մասնակիցները, ում մայրերն ապրել են մինչև 90 տարեկան, 25 տոկոսով աճել է այն հավանականությունը, որ նրանք չեն տառապի լուրջ հիվանդություններից, այդ թվում` ինսուլտից, շաքարախտից, քաղցկեղից, ինչպես նաև չեն դառնա հաշմանդամներ կոտրվածքների և այլ պատճառներով։
Բացի այդ, պարզվել է, որ եթե երկու ծնողներն ապրել են մինչև տարեց դառնալը, ապա առողջ ծերանալու հավանականությունն ավելացել է 38 տոկոսով։ -0-