ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Comedy Club–ի ռեզիդենտներ Դեմիս Կարիբիդիսն ու Դմիտրի Գրաչյովը հանդիսատեսին ներկայացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հանդիպումը»։
Загружается новость ... "Лево"
Ողջ ներկայացման ընթացքում դահլիճում չեն դադարել հանդիսատեսի բուռն ծափահարություններն ու ժպիտները։
«Դե ի՞նչ, ծիծաղելի՞ էր», – գրել է Կարիբիդիսն Instagram–ի իր էջում` հրապարակելով մանրապատման տեսանյութը։
Նախօրեին Վլադիմիր Պուտինը Դուշանբեում կայացած ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։–0–