Հայաստանը` նոր ցիկլոնի ազդեցության ներքո

14.11.2016, 15:20
Հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն:
Հայաստանը` նոր ցիկլոնի ազդեցության ներքո
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն:

 Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, այդ մասին երկուշաբթի խորհրդակցության ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը:

 Նա տեղեկացրեց, որ առաջիկա երկու օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն նոյեմբերի 16-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որի հետևանքով կդիտվեն ձյան և անձրևի տեսքով տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով:

Ձմեռը վերադառնում է>>

 Ընդ որում, նոյեմբերի 18-19-ը տեղումները կդադարեն, սակայն ջերմաստիճանը չի փոխվի: -0-