416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղում երկու աչքի վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից

16:05
16 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայող Մարտին Մարդիյանը դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Վերջերս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում զինվորը երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աչքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Մասնագետների կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցները` վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:

Մարդիյանը բուժումը կշարունակի ամբուլատոր պայմաններում` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հսկողության ներքո։

ԱՆ մամուլի ծառայությունից հիշեցրեցին, որ զինծառայողների բուժումը պետական միջոցներով արտասահմանյան երկրներում կազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ տվյալ բուժումը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել (բացակայում են անհրաժեշտ տեխնոլոգիաները կամ սարքավորումները, եթե չկա համապատասխան մասնագետ կամ փորձառություն)։

«Եթե, անկախ դրանից, հիվանդ զինվորը կամ նրա հարազատները նախընտրում են բուժումն իրականացնել արտերկրում, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը նրանց կողքին է ինչպես բարոյական աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ` զինվորների տեղափոխման գործընթացի մեթոդաբանությունը, անհրաժեշտ պայմաններն ու պահանջներն ապահովելու գործում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:03
25 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը Instagram–ում հրապարակել է reel Հայոց ցեղասպանության, Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մնացած գերիների մասին
Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ իր Instagram-ում reel է հրապարակել
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
15:49
19 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից