ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ի ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի հետևյալ փողոցների ջրամատակարարումը՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ, Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան փողոցներ՝ նրբանցքներով, Շահումյանի 17-րդ փողոց՝ նրբանցքներով, Եղվարդի խճուղի, Ֆուչիկի փող. 1/3 և Նիկոյան 2 շենքեր;
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-