527.4
7.25
475.91
+24
Եղանակը Երևանում
Հայ

Երկրագնդին Քեոփսի բուրգի չափերի աստերոիդ է մոտենում

11:56
12 Օգոստոսի 2019
© Լուսանկարը՝ NASA

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երկրագնդին մոտենում է «պոտենցիալ վտանգ ներկայացնող» 2019 OU1 աստղակերպը, որի տրամագիծը 160 մետր է։ Դա 20 մետրով ավել է Քեոփսի բուրգի տրամագծից, հաղորդում է vesti.ru–ն։

Աստղակերպը Երկիր մոլորակին ամենամոտ հեռավորության վրա կգտնվի օգոստոսի 28–ին։ Երկրային մարմինը մեր մոլորակին ավելի մոտ կգտնվի, քան Վեներան։ Սակայն այն կանցնի Երկիր մոլորակի կողքով մոտ միլիոն կիլոմետր հեռավորության վրա։

Իսկ սեպտեմբերի 9–ին Երկիր մոլորակին կմոտենա 2006QV89 աստղակերպը։ Եվրոպական տիեզերական գործակալության կարծիքով, կա 7 հազարից ընդամենը մեկ հնարավորություն, որ այն կբախվի մեր մոլորակին։ Հիմա վտանգավոր աստղակերպը Երկիր մոլորակից գտնվում է 6,7 մլն կիլոմետր հեռավորության վրա։

Առաջիկա հարյուրամյակի համար ամենագլխավոր տիեզերական սպառնալիքը 2010RF12 աստղակերպն է։ Կա 16–ից մեկ հնարավորություն, որ այն կբախվի Երկրագնդի հետ 2095թ.–ին։ Այս աստղակերպն արդեն մոտեցել է Երկիր մոլորակին 2010 թ.–ին և անցել նրա կողքով ընդամենը 79000 կմ հեռավորության վրա։ Դա ընդամենը կրկնակի ավել է գեոստացիոնար արբանյակների ուղեծիրներից։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:58
18 Օգոստոսի 2019
Փորձագետները պարզել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը (ՎԻԴԵՈ)
DxOMark–ի փորձագետները նշել են այն սմարթֆոնը, որի լուսանկարներն առանձնանում են լավագույն որակով։

15:31
17 Օգոստոսի 2019
Գիտական վեճեր. շոկոլադն անօգու՞տ է դեպրեսիայի դեպքում
«Դեպրեսիա և անհանգստություն» պարբերականի ուսումնասիրության մեջ խոսվում է մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին:
21:15
11 Օգոստոսի 2019
Sony–ին ներկառուցվող օդորակիչով վերնաշապիկ է մշակել (ՎԻԴԵՈ)
Sony–ն ներկայացրել է վերնաշապիկ` ներկառուցվող օդորակիչով։
20:37
14 Հուլիսի 2019
Ռոբոտները չեն կարող փոխարինել լրագրողներին, քանի որ ընդունակ չեն զգալու համատեքստը
Ռոբոտները երբեք չեն կարողանա փոխարինել լրագրողներին` համատեքստ զգալու ընդունակության բացակայության և խոսքի հետ աշխատելու անկարողության պատճառով:
21:15
07 Հուլիսի 2019
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները:
21:15
06 Հուլիսի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
22:12
01 Հուլիսի 2019
Աստղաբանները զգուշացրել են հուլիսի 2–ի խավարման վտանգների մասին
Երկիր մոլորակի որոշ բնակիչներ կարող են երեքշաբթի հետևել Արևի ամբողջական խավարման։
21:15
30 Հունիսի 2019
Հայտնի է մկանի աճին նպաստող մթերքը
Բեռլինի Ազատ համալսարանի մասնագետները պատմել են բուսական «դոպինգի» մասին:
21:08
27 Հունիսի 2019
Հայաստանը ձգտում է առաջատար երկիր դառնալ արհեստական ինտելեկտի և տեխնոլոգիաների ոլորտում (ՎԻԴԵՈ)
Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում մասնակցել է Crans Montana Forum-ին։

16:48
23 Հունիսի 2019
Հայտնի են Պարկինսոնի հիվանդության առաջին նախանշանները
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, թե որ նշաններն է կարելի է համարել Պարկինսոնի հիվանդության զարգացման առաջին ազդանշաններ:
17:59
16 Հունիսի 2019
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար. գիտնականներ
Ցածր զարկերակը մահացու վտանգավոր է տղամարդկանց համար: