428.41
4.27
396.05
+4
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. ոմանք մի վատ ձևակերպված նախադասության վրա որոշել են քաղաքական «աչոկներ» հավաքել, ձեզ թույլ չեմ տալու (ՎԻԴԵՈ)

10:29
27 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի գիշերը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց Թալինում նախընտրական հավաքի ժամանակ Սասուն Միքայելյանի արած հայտարարությունը։

Նա ասաց, որ չի հասկանում Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ։
Սասուն Միքայելյանն իր խոսքում ասել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատագրական պատերազմը։

«Իհարկե, Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ մի փոքր ոչ այնքան ճշգրիտ, ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, և ինքն էլ ուղղեց իր ձևակերպումը` ասելով, որ ինքը նկատի ուներ, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով, և ոչ թե հակառակը։ Եվ ես անկեղծ ասած չեմ հասկանում, թե այս ճշգրտումներից հետո ինչու են ոմանք առանձնապես ոգևորվել»,– ասաց նա Facebook–ի իր էջի ուղիղ եթերում։

Նա այս կապակցությամբ հիշեցրեց մեկ–երկու խորհրդակցություն, երբ հստակ հայտարարել էր, որ ոմանց այլևս թույլ չի տալու, որ զինվորի սապոգների, հագուստի, ուտելիքի վրա ապօրինի փողեր աշխատեն, և այդ ապօրինի փողերով իրենց անձնական հարստությունը և բարեկեցությունը դասավորեն։

«Ես զարմանում եմ ոմանց հայտարարության վրա, ովքեր տարիներ շարունակ բերանները ջուր առած հետևել են, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին, զինվորի բաժինը գողացողների հետ եղել են ընկերակից և մասնակից, հիմա որոշել են մի հատ վատ ձևակերպված նախադասության վրա հավաքեն քաղաքական աչոկներ, ձեզ թույլ չեմ տալու»,– հատուկ շեշտոց վարչապետի պաշտոնակատարը։



Նա ավելացրեց, որ իր նախընտրական ելույթում ասել է, որ զինվորի հացը գողացածները դատվելու են հերթով, այդ մարդիկ չունեն ոչ մի ներում, և հիմա նրանք ոգևորվել են և ուզում են իրենց ներկայացնել հայրենասիրական պիտակների ներքո։

«Իրենց թվում է, թե հարմար առիթ է, որ ոգևորվեն։ Չոգևորվեք ոչ մեկդ, նստեք հանգիստ տեղներդ և սպասեք, որ ինչ–որ մենք անում ենք դառնա իրականություն։ Եվ չստիպեք մեզ, որպեսզի մենք այդ թեմաներով ավելի բաց խոսենք։ Էտ մի նախադասությունով շուռ եկա՞վ աշխարհը, որ 20 տարի թալանել եք բանակը, ոչ մի բան տեղի չէ՞ր ունենում։ Ձեզնից շատերը պիտի ներում խնդրեն բանակի թալանի համար և պիտի վերադարձնեն ամեն կոպեկ»,– ասաց նա, ավելացնելով, որ այդ մարդիկ դեռ պատասխան են տալու ամեն գողացածի համար , և թող չմտածեն, որ մի նախադասության վրա կարող են աչոկներ հավաքել, և ժողովուրդը միամիտ է։

Նա նաև նախազգուշացրեց, որ իշխանության քաղաքավարությունը հանկարծ որևէ մեկը թուլություն չընկալի։

Загружается новость ... "Право"

«Հատ–հատ ներկայացնելու ենք, թե ինչ է տեղի ունենում, ինչ են ուտում մեր զինվորները, ում թույլտվությամբ են ուտում։ Ասում եմ`որպես պատերազմական իրավիճակում Զինված ուժերի գլխավոր հրամանատար` հանկարծ որևէ մեկդ չկասկածի էտ հրամանատարական հատկությունների վրա»,– ասաց Փաշինյանը։

Նա կոչ արեց ամեն մեկին զբաղվեք իր ծառայությամբ և չփորձել հանկարծ քթները խոթել քաղաքականության մեջ և չփորձել հանկարծ ապագա դիվիդենտներ հավաքել մի սխալ ձևակերպված նախադասության վրա։

«Այդ սխալ ձևակերպված նախադասության համար ես ներողություն կխնդրեմ, եթե պետք լինի, հազար անգամ, միլիոն անգամ, բայց թույլ չեմ տա, որ դրա վրա որևէ մեկը միավոր հավաքի։ Հույս ունեմ, որ այս իմ ուղերձը հասկանալի է, որպես Զինված ուժերի գերագույն հրամանատար պատերազմական իրավիճակներում»,– եզրափակեց Փաշինյանը։

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում մեկնարկել է երկուշաբթի` նոյեմբերի 26–ին, երկրի խորհրդարանական ընտրություններից առաջ։ ԱԺ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը