416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը

20:58
16 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի կուլուարներում։ Այդ մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական էջը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները`Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) առանձին հանդիպումներ են անցկացրել Նալբանդյանի և Մամեդյարովի հետ։ Նախարարների հետ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` 2017 թվականի հոկտեմբերի 16–ին Ժնևի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կոնկրետ քայլերը։

«Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել ԵԱՀԿ նախարարների խորհրդի կուլուարներում համատեղ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Համանախագահները կնախապատրաստեն այդ նիստի օրակարգը, որում կընդգրկվեն շփման գծում լարվածությունը նվազեցնելու կոնկրետ քայլեր»,– նշվում է պաշտոնական հաղորդման մեջ։

Загружается новость ... "Лево"

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:16
26 Ապրիլի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես․ ՀՀ ԱԳՆ
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես
16:11
25 Ապրիլի 2024
Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում․ ՌԴ ԱԳՆ
Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը լրտեսական գործունեություն է իրականացնում
10:50
25 Ապրիլի 2024
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահը նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
ՌԴ–ն նամակ է հղել ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ
16:56
24 Ապրիլի 2024
Էրդողանը Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայում բնակվող հայ համայնքին
Էրդողանը ապրիլի 24-ի ուղերձում ցավակցություն է հայտնել «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին»
16:10
23 Ապրիլի 2024
Ղազախստանն առաջարկել է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ղազախստանը դիմել է Բաքվին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով
16:02
23 Ապրիլի 2024
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և Սփյուռքին վտանգ է սպառնում Հայաստանի իշխանությունների կողմից. թուրքագետ
Թուրքագետը կարծում է, որ շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։
15:35
23 Ապրիլի 2024
Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, Փաշինյանը դա հասկանում է․ Էրդողանը՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Էրդողանն ասել է, որ հուսով է, որ «Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին պայծառ ապագայի համար»
17:07
22 Ապրիլի 2024
Անվտանգության բնական գծերը քանդվում են․ ԱԳ նախկին նախարարը քննադատում է Երևանի և Բաքվի միջև սահմանների հարցով համաձայնությունը
Միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմաններով, չեն ապահովի անվտանգությունն ու կայունությունը, կարծում է Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը
12:12
19 Ապրիլի 2024
Արցախից ռուս խաղաղապահների հեռացումը կարող է վկայել Կովկասում ՌԴ–ի ազդեցության որոշակի նվազման մասին․ Մարկեդոնով
Ռուս խաղաղապահների հեռանալն Արցախից կարող է վկայել ազդեցության որոշակի նվազման մասին, կարծում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին