ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ խորհրդարանականներն ուրբաթ վավերացրել է Ժնևի` 1925 թվականի արձանագրությունը պատերազմի ժամանակ խեղդող, թունավոր կամ նմանատիպ այլ գազերի ու բակտերիոլոգիական միջոցների կիրառման արգելքի վերաբերյալ։
Ժնևի պայմանագիրը 1925 թվականին ստորագրել են 36 երկրներ, այսօրվա դրությամբ փաստաթղթին միացել է 140 երկիր։
Загружается новость ...
"Право"
Ներկայացնելով արձանագրությունը` Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանին արձանագրության վավերացման համար դիմել է Ֆրանսիան, որը հանդես է գալիս որպես դրա ընդունման ջատագով։
«Այս փաստաթուղթն ամբողջովին համահունչ է Հայաստանի` կենսաբանական, խեղդող և բակտերիոլոգիական զենքի չկիրառման արտաքին քաղաքականությանը»,– ասաց Քոչարյանը։ -0-