525.18
7.32
476.22
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են դարձել հայկական առողջապահական համակարգի հիմնական խնդիրները

21:10
05 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ի մարդու` առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը հնչեցրել է Հայաստանի առողջապահության համակարգի հիմնական խնդիրները։

«Առողջապահության պետական ծախսերը կազմում են ՀՆԱ–ի պակաս քան 2 տոկոս։ Դա տարածաշրջանի ամենացածր ցուցանիշներից է։ Բացի այդ, բնակչության մեկ շնչի հաշվարկով ստացվում է, որ Հայաստանում առողջության վրա ծախսում են ամենաքիչն ամբողջ Եվրոպայում»,– ասաց նա։

Պուրասը մտահոգիչ անվանեց այն փաստը, որ ներդրումների հիմնական հոսքը դեպի ոլորտ բխում է դոնորներից։

«Նախարարությունը պետք է մտածի` իսկ ի՞նչ կլինի, եթե դոնորները հեռանան, չէ՞ որ, նրանք ազատ են իրենց որոշումներում և կարող են լքել երկիրը։ Նման դրույքը հարցեր է առաջացնում առողջապահության համակարգի կայունության վերաբերյալ»,– ասաց հատուկ զեկուցողը։
Որպես մեկ այլ խնդիր նա ուրվագծեց առողջապահության ապահովագրման համակարգի ցածր տարածվածությունը։

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ առաջվա պես բժշկական կտրոնի առնվազն 50 տոկոսը ծածկվում է հիվանդի անձնական միջոցների հաշվին։ Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի բժշկական ապահովագրման պրակտիկայի ընդլայնման ուղղությամբ»,– ասաց Պուրասը։

Նա միաժամանակ նշեց, որ բերափոխումները պետք է ուղղվեն երկրի ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասային հատվածներ։ «Չպետք է լինեն բժշկական սպասարկման հասանելիության հետ կապված խնդիրներ։ Բնակչությունը պետք է վստահի տեղերում մատուցվող ծառայություններին, այլ ոչ թե մեկնի Երևան` որակյալ բուժում ստանալու»,– ասաց նա։

Загружается новость ... "Право"

Համեմատելով ներկայիս դրությունը 90–ականների հետ` Պուրասը նշեց ակնհայտ առաջխաղացումը։

«Բարելավվել են կյանքի տևողության ցուցանիշները, նվազել է մանկական մահացությունը։ Նկատվում է աղքատության կրճատման դեմ պայքարը, ինչը, պետք է նշել, վերջին ժամանակներում դանդաղել է տնտեսական տարբեր պատճառներով»,– ասաց նա։
Նաև նշվեց, որ բարելավվել է սելեկտիվ աբորտների հետ կապված վիճակը։

«Հայաստանում ընդունված է ավելի շատ տղա ցանկանալ ունենալ, քան աղջիկ։ Դա լուրջ խնդիր է, որը նաև վերաբերում է բժշկական պրոֆեսինալիզմին և էթիկային։ Այդ հարցը տարածվում է մարդու հիմնարար իրավունքների վրա, այդ իսկ պատճառով սելեկտիվ աբորտների սարսափելի պրակտիկան պետք է կանխվի»,– ասաց նա։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
12 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը մասնակցել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսի բացմանը (ՖՈՏՈ)
Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն:
18:40
12 Սեպտեմբերի 2019
Քոչարյանին կալանքից ազատելու մասին որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կոչ է արել մերժել պաշտպանության պահանջն առանց խափանման որևէ միջոցի Քոչարյանին ազատելու վերաբերյալ։
18:25
12 Սեպտեմբերի 2019
Դատախազը կոչ է արել մերժել Քոչարյանին ազատելու պահանջը
Ավելի վաղ նույն օրը Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պահանջել է ազատել նախկին նախագահին։
17:37
12 Սեպտեմբերի 2019
Հայաստանը ՀԱՊԿ–ը դիտարկում է անվտանգության առանցքային գործիք. փոխվարչապետ
Նա հատուկ կարևորեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով կանոնավոր քաղաքական խորհրդակցությունները
15:47
12 Սեպտեմբերի 2019
Երևանի կենտրոնի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնի փողոցներից մեկում երթևեկը կդառնա միակողմանի:
15:38
12 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի փաստաբանը պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան
Քոչարյանի փաստաբանը պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան:
13:12
12 Սեպտեմբերի 2019
Հայտնի ռեստորատոր Դավիթ Երեմյանը ռեստորան կբացի Մարզահամերգային համալիրում
«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ–ն, որին պատկանում են «Պանդոկ Երևան», «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, ռեստորան կբացի Մարզահամերգային համալիրում։



12:19
12 Սեպտեմբերի 2019
Դադարեցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի լիազորությունները
Դադարեցվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի լիազորությունները։
11:12
12 Սեպտեմբերի 2019
Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը (ՖՈՏՈ)
Արգավանդ-Շիրակ ճանապարհը Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է, որը նաև կապում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:
10:42
12 Սեպտեմբերի 2019
Ամառը, կարծես, վերադառնում է. Երևանում սպասվում է +30 աստիճան
Ամառը, կարծես, վերադառնում է. Երևանում սպասվում է +30 աստիճան։
08:00
12 Սեպտեմբերի 2019
Չորեքշաբթի` սեպտեմբերի 11–ի առավել կարևոր նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 11–ի առավել կարևոր նորությունների իր տարբերակը
20:56
11 Սեպտեմբերի 2019
Սեպտեմբերի 20–ը` բնապահպանական մոբիլիզացման օր. երթի մասնակիցները հանդես եկան կոչով
Ամուլսարի շահագործման դեմ երթ է Երևանում ավարտվեց։