Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովը և Սեյրան Օհանյանը չորեքշաբթի Մոսկվայում քննարկեցին երկու երկրի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։
«Ռուս-հայկական հարաբերությունները ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերային բնույթ են կրում»,- ասաց Սերդյուկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուհերում հայ զինծառայողների նախապատրաստման հարցը, տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։ -0-