Նալբանդյան.հուսով ենք ԵՄ-ի հետ բանակցությունները վերսկսել մինչև այս տարվա ավարտ
20.11.2015,
18:14
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ երկկողմ փաստաթղթի շուրջ Եվրարամիության հետ բանակցությունները կվերսկսվեն մինչև այս տարվա ավարտ:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ երկկողմ փաստաթղթի շուրջ Եվրարամիության հետ բանակցությունները կվերսկսվեն մինչև այս տարվա ավարտ:
Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր էտապը կմեկնարկի դեկտեմբերին>>
«Վիլնյուսի և Ռիգայի գագաթնաժողովների ժամանակ վերահաստատվեց Հայաստանի և ԵՄ միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը: Հոկտեմբերի 13-ին Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին մանդատ տվեց` Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ»,-ասել է Նալբանդյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է ժամանակացույցին, երկկողմ ակնկալիք կա, որ բանակցությունները կմեկնարկեն մինչև այս տարվա ավարտը: Կարծում եմ, որ հիմնվելով Եվրամիության հետ ունեցած բանակցային մեր փորձի վրա` ունենք լավ նախադրյալներ այս բանակցությունները բավականին արագ առաջ մղելու համար»,-ավելացրել է նա:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը և Եվրոպական Միությունը միշտ հայտարարել են իրենց պատրաստակամությունը զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորույթան ոլորտներում:
Նախկինում նախատեսվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ 2013 թվականին Վիլնյուսի «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովում կստորագրի Ասոցացման համաձայնագիրն ազատ առևտրի գոտու վերաբերյալ: Սակայն, դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցության մասին:
2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը ԵՏՄ անդամ է:-0-