439.88
4.45
403.71
+5
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության հռչակագիրը. ինչո՞վ է դա սպառնում Հայաստանին ու Արցախին

13:04
04 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին։

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266, իսկ դեմ՝ 11 պատգամավոր։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար գրված վերլուծական հոդվածում նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո օկուպացված հայկական Շուշիում ստորագրված հռչակագիրը, ըստ էության, ռազմաքաղաքական միության պակտ է, որն ամբողջովին հակահայկական (նաև հակառուսական և հակաիրանական) բնույթ ունի։
Նրա խոսքով, հռչակագիրը նախատեսում է, որ երկրները կշարունակեն համատեղ ջանքերը սպառազինության արդիականացման ուղղությամբ, այն նաև արտացոլում է կողմերի պայմանավորվածությունները, որոնք ուղղված են «համատեղ խորհրդակցություններ անցկացնելուն, միմյանց օգնություն ցուցաբերելուն երրորդ պետության կողմից երկու կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքի դեպքում» ։

«Եթե այս ձևակերպումները մեկնաբանենք ավելի հասկանալի լեզվով, ապա եթե վաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ սկսվի, Թուրքիան, վկայակոչելով այս հռչակագրի կետերը, կարող է պաշտոնապես մտնել այս պատերազմի մեջ Բաքվի կողմից: Կամ, եթե վաղը Ադրբեջանը որոշի «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ պատերազմ հրահրել Արցախի դեմ, ապա այս դեպքում ևս, եթե Ադրբեջանը խնդրի, Թուրքիան կարող է պաշտոնապես իր զորքերը ուղարկել Արցախ»,- զգուշացրեց Մաթևոսյանը։

Փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է Շուշիի հռչակագիրը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում