435.14
4.34
401.27
+4
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան փակել է իր երկինքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլուն սպառնալիքներ է հնչեցրել Երևանի հասցեին

13:03
03 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ, չորեքշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք Հայաստանի համար փակել ենք օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար։ Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ - ՏԱՍՍ)։ Եթե նրանք չդադարեն, ապա մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան, առանց նախնական ծանուցման և առանց բացատրության, արգելել է իր օդային տարածքի օգտագործումը FLYONE ARMENIA ավիաընկերության երկու օդանավերի համար, որոնք իրականացնում են Երևան–Փարիզ–Երևան չվերթը։

Այլ ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նման դիրքորոշումը կապված է նախորդ շաբաթ Երևանի կենտրոնում «Նեմեսիս» գործողության (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեմ հատուցման ակցիա) մասնակիցների հուշարձանի բացման հետ։ Հուշահամալիրի վրա փորագրված են ազգային արժանապատվության ասպետների անունները, ովքեր վրեժխնդիր են եղել 1,5 միլիոն հայերի մահվան համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա