ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանցկացնեն բանակցություններ նոյեմբերի 26–ին Սոչիում, հաղորդում է
ՏԱՍՍ–ը` հղում անելով Կրեմլին։
«Պուտինը նոյեմբերի 26–ին Սոչիում առանձին հանդիպումներ կանցկացնի Ալիևի և Փաշինյանի հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պուտինը, Փաշինյանն ո Ալիևը կսահմանեն Ղարաբաղում կայունության ամրապնդմանն ու խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը։
Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։
Ինչպես
հաղորդել էինք ավելի վաղ, Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15–ին Բրյուսելում։–0–