ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել նախօրեին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։
Загружается новость ... "Лево"
Փաշինյանն իր գրառման ժամանակ «թեգ» է արել Ալիևին և Միշելին։
«Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք միջազգայնորեն ճանաչված սահմանին երկաթուղու գիծը վերագործարկելու և փոխադարձ սկզբունքով մաքսային կարգավորումների մասին համաձայնությունը՝ երկրների ինքնիշխանութան համաձայն: Հայաստանը երկաթուղային հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան»,- գրել է Փաշինյանը:–0–