ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի Երևանում կհանդիպեն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Նրանք վաղը կհանդիպեն Երևանում `ՀՀ ԱԳՆ–ում», – նշեց նա։
Նաղդալյանի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության գործընթացը։
Նա նաև ավելացրեց, որ միջնորդներն այցելում են Երևան տարածաշրջանային այցի շրջանակում, ինչից հետո նրանք կմեկնեն Բաքու։
Միջնորդների կողմից Արցախ այցելության մասին տեղեկատվություն չկա։–0–