417.91
4.24
387.64
+12
Եղանակը Երևանում
Հայ

Չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը

16:03
10 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ալմաթիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից առաջ իր բացման խոսքում նշել է, որ Հայաստանը տրամադրված է խաղաղությանը և խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը, հաղորդում է «Առաջին լրատվականը»։

«Մենք բանակցային գործընթացին ներգրավված ենք շատ կառուցողական: Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները»,- ասել է Միրզոյանը:

Բայրամովն էլ հայտարարել է, որ Բաքուն շատ մեծ ուշադրություն է հատկացնում այս գործընթացին, և պատրաստ է շարունակել աշխատանքը։

Նա հույս է հայտնել, որ Ալմաթիում բանակցությունները շատ օգտակար կլինեն։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի դրական աշխատանք կատարել հաջորդ երկու օրերին, որպեսզի հանգուցալուծում գտնենք դեռևս բաց մնացած հարցերին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:00
13 Մայիսի 2024
Ֆրանսիան ողջունում է Միրզոյան–Բայրամով բանակցությունների նոր փուլի անցկացումն Ալմաթիում
Ֆրանսիան նաև կոչ է անում շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով
12:23
13 Մայիսի 2024
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է վերջ դնել երկարաժամկետ հակամարտությանը․ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է վերջ դնել երկարաժամկետ հակամարտությանը
12:45
10 Մայիսի 2024
«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է միանալ Փաշինյանին անվստահության քվե հայտնելու գործընթացին
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության քվե հայտնելու գործընթացին
14:11
08 Մայիսի 2024
Պուտին–Փաշինյան բանակցություններն անհրաժեշտ են և սպասված․ Պեսկով
Պեսկովն անհրաժեշտ և սպասված է անվանել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնք կանցկացվեն այսօր՝ մայիսի 8–ին Մոսկվայում
15:34
06 Մայիսի 2024
Հայաստանն ու Հունգարիան ստորագրեցին 2024–2025թթ․–ի համագործակցության ծրագիր
Բուդապեշտում տեղի է ունեցել  Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի ընդլայնված կազմով հանդիպումը
14:04
06 Մայիսի 2024
ՀՀ ԱԺ–ն պատասխանել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակին Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների վերաբերյալ
Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, ոչ մի նոր բան չեմ ասել: Նույն բաները պատրաստ եմ այսօր ու մշտապես կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ իր հակառուսական հայտարարությունների մասին
11:54
06 Մայիսի 2024
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետը չի մասնակցի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը
10:34
03 Մայիսի 2024
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Կարևորվել է տարածքային ամբողջականության սկզբունքը Երևան–Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում
22:01
30 Ապրիլի 2024
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Միրզոյան
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ, հայտարարել է Միրզոյանը
16:23
30 Ապրիլի 2024
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում
16:10
29 Ապրիլի 2024
Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ
Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղազախստանը հանդես չի գա որպես միջնորդ Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ