440.42
4.4
402.65
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հոնոլուլուի խորհուրդը սատարում է ԼՂՀ–ի` անկախ հասարակությանը բնորոշ իրավունքների երաշխավորմանն ուղղված ջանքերին

19:00
21 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհուրդը նախօրեին ընդունել է 16-78, CD1 բանաձևը, որով քաջալերում է և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը։

Խորհուրդը կոչ է անում ԱՄՆՆախագահին և Կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Բանաձևում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, դեպի ծով ելք չունեցող տարածաշրջան է, որը պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք և նրա բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ հայեր, ինչպես նաև շրջանը 1921 թ. անջատվել է Հայաստանից և փոխանցվել Խորհրդային Ադրբեջանի իշխանության տակ որպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, 1988 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ընտրված օրենսդիր մարմինը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղը Սովետական Սոցիալիստական Հայաստանին վերադարձնելու մասին, 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, 1991 թ. դեկտեմբերի 10–ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, և 1992 թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային ՂարաբաղիՀանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաև անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կառուցել է ազատ շուկայական տնտեսությամբ և կենսունակ քաղաքացիական հասարակությամբ ժողովրդավարական պետություն, որըանցկացնում է միջազգային ոչ կառավարական դիտորդների կողմից որպես ազատ և արդար ճանաչված խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

Հաշվի առնելով վերոնշյալը` Հոնոլուլուի խորհուրդը որոշել է, որ Հոնոլուլուի քաղաքի և շրջանի Խորհուրդը քաջալերում է և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը:

Խորհուրդը կոչ է անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարևորություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Բանաձևի պատճեները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի Նախագահին, Ներկայացուցիչների պալատի Խոսնակին և Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայիի պատվիրակության յուրաքանչյուր անդամին։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ