420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը չի դադարում ղարաբաղյան դիրքերի գնդակոծումը. ԼՂՀ ՊՆ

13:55
28 Հոկտեմբերի 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները