ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին և ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են
նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների
օրակարգին և տնտեսական փոխգործակցության
զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։–0–