Փարիզում շուրջ 20 հազար հայեր դուրս են եկել բողոքի ակցիայի` պահանջելով ճանաչել Արցախը. (ՖՈՏՈ)

18.10.2020, 22:52
Փարիզում շուրջ 20 հազար հայեր դուրս են եկել բողոքի ակցիայի` պահանջելով ճանաչել Արցախը. ՖՈՏՈ
Փարիզում շուրջ 20 հազար հայեր դուրս են եկել բողոքի ակցիայի` պահանջելով ճանաչել Արցախը. (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հազարավոր հայեր Փարիզում դուրս են եկել բողոքի ակցիայի` պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը։

Загружается новость ... "Лево"

Ցուցարարները վանկարկել են «Արցախը մերն է» և «Փառք հայոց բանակին» կարգախոսները` շարասյունով շարժվելով Փարիզի փողոցներով։

Հայտնի հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիս Ջորկաեֆի եղբոր խոսքով, ակցիային մասնակցել է մոտ 20 հազար մարդ։

Պատերազմի սկզբից հայկական սփյուռքի ներկայացուցիչները կազմակերպում են բողոքի բազմահազարանոց ակցիաներ աշխարհի տարբեր երկրներում` ի աջակցություն Հայաստանի և Արցախի, պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել Արցախի անկախությունը։ Ցուցարարներն անգամ փակել են Եվրոպայի միջպետական մայրուղիները` ուշադրություն գրավելով իրենց պահանջներին։

Երևանում հոկտեմբերի 12–ից կազմակերպվում են խաղաղ քայլերթեր դեպի տարբեր երկրների դեսպանատներ` Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։–0–