ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ–ն ներկայացրել է Արցախում հակառակորդի կողմից 21–ամյա ժամկետային զինծառայողի վիրավորման մանրամասները։
Загружается новость ... "Лево"
2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
«Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (մահափորձ) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–