ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – նշված է հրամանագրում։–0–