420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը բացառելու մասին Փաշինյանի հայտարարությանը

11:45
02 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ԱԳՆ–ն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «հայկական կողմը չի կարող անգամ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը»։

«Պարոն Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ։ Ինչպես հայտնի է, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմքում, որոնք անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, ընկած է հենց հայկական զորքի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Այս պահանջն արտացոլված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում, ինչպես նաև հակամարտության կարգավորման շրջանակում միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բոլոր փաստաթղթերում։ Այս դեպքում հարց է ծագում` պարոն Փաշինյանի այս դիրքորոշումն, արդյոք, չի՞ նշանակում բանակցություններից հրաժարվել», – նշվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ, հաղորդում է Ինտերֆաքս–Ադրբեջանը։

ԶԼՄ–ներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է «որոշակի տարածքների վերադարձ խաղաղության դիմաց» դրույթը և ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկկողմ փոխզիջումների հնարավորությունը։

Որոշ փորձագետներ, մասնավորապես, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի հարցով համաձայնագիր կստորագրեն, որում հայկական կողմը, անուղղակի փոխզիջումների ճնշման ներքո, ստիպված կլինի զիջել մի քանի շրջան։ Միաժամանակ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ այսօր չի երևում, որ կողմերի`միմյանց ընդառաջ գնացող քայլերը հանգեցնեն ակնհայտ շահույթի ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ալիևի համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները