424.11
4.26
393.28
+12
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը

14:46
25 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Արիզոնայի հայ համայնքի ակտիվ անդամներ Արթուր Արթենյանի ու Վարդան Արաբյանի համակարգված աշխատանքի արդյունքում ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի, հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Ընդունված որոշման նախաբանը ծավալուն անդրադարձ է կատարում արցախյան հակամարտության պատմությանը, Արցախի՝ իբրև տեղաբնիկ հայ ժողովրդի մշակութային, քաղաքական ու կրոնական կյանքի աշխույժ կենտրոններից մեկը լինելու փաստին։ Որոշման նախաբանում նաև խոսվում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու անօրինական որոշման, Արցախի ինքնորոշմանը հակարդված ադրբեջանական բռնության, վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև հանուն անկախության պայքարը շարունակելու՝ Արցախի վճռականության մասին։ Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության կառավարությանը, նպաստել հակամարտության լուծմանը։

Մեկնաբանելով այս որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ Զանգու Արմենյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա կարևոր քայլ է Արցախի ժողովրդի համար։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում համերաշխության այս դրսևորումը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է, որը նպատակ ունի իրազեկելու ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար:

Այս հռչակագիրը վկայում է՝ Արիզոնայի հայ համայնքի անխոնջ աշխատանքի մասին, և Հայ դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել հայ համայնքի ակտիվ անդամների հետ՝ ապահովելու համար, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ