Հակառակորդը գիշերը հրետակոծել է սահմանը. ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

27.04.2016, 10:57
Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:
Հակառակորդը գիշերը հրետակոծել է սահմանը. ՊԲ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանն ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը 18 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ՀՀ ՊՆ>>

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-