420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

ԶԼՄ–ներում շրջանառվում են ԱՀ պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերը. պարզաբանում ենք իրավիճակը

14:52
13 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Hraparak.am կայքը նախօրեին հաղորդել էր, որ Արցախի պաշտպանության բանակի ղեկավար Լևոն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 

Աղբյուրի հաղորդմամբ, խոսակցություն կա, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն, նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին այն մասին, որ «թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը» և արժանացել Փաշինյանի զայրույթին։ 

Հակասություններ Երևանի և Ստեփանակերտի միջև 

Պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև հակասությունների հարցը դարձավ Հայաստանում նախորդ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց Արցախի նախագահին ուղարկել իշխանության ներկայացուցիչներին «իրենց աշխատանքով զբաղվելու»։ 

«Վերջին ժամանակներում այդքան էլ լավ չեմ հասկանում Արցախի իշխանությունների ակտիվությունը Հայաստանում նախընտրական գործընթացների վերաբերյալ: Չեմ հասկանում, թե ինչու են փորձում միջամտել Հայաստանում անցկացվող ընտրությունների գործընթացին: Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու»,– հայտարարել էր Փաշինյանը։ 

«Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Նրանք չե՞ն մտածել, թե ինչ կլինի, եթե իմ մամուլի քարտուղարը սկսի մեկնաբանել հանրությանը հայտնի և ոչ հայտնի իրադարձություններն Արցախում: Սթափվեք, հարգելինե՛րս, և զբաղվեք ձեր աշխատանքով», – նշել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նա նաև նշել էր, որ անպայման կքննարկի այդ հարցը Արցախի իշխանությունների հետ և անձամբ Բակո Սահակյանի հետ, սակայն կանի դա դեկտեմբերի 9-ին անցկացվող ընտրություններից հետո:

Ամենայն հավանականությամբ այդ «քննարկումն» արդեն տեղի է ունեցել, ինչի վկայությունն են բարձրաստիճան ուժայինների հրաժարականները։

Հրաժարական եղե՞լ է, թե՞ ոչ

Սակայն արդեն այսօր առավոտյան Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը Tert.am–ին տված հարցազրույցում հերքեց իր հրաժարականի մասին շրջանառվող տեղեկությունները։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն իր հերթին մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները` նշել է. «եթե նման բան լինի, մենք կտարածենք պաշտոնապես»

Լևոն Մնացականյանը զբաղեցնում է Արցախի պաշտպանության նախարարի և ՊԲ հրամանատարի պաշտոնը 2015թ.–ի հունիսից։ 2012–2015թթ.–ին զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները