ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ նախապատրաստվող հանդիպման մասին։
Մամեդյարովը Բրյուսելում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդեն համաձայնեցված են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները։
«Հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։Ամսաթիվը մենք միշտ հայտարարում ենք համաձայնեցված (Ադրբեջանի հետ – խմբ.) և չենք խախտում այդ սկզբունքը», – ասաց նաղդալյանը:-0-