438.03
4.45
404.16
+9
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

11:34
20 Փետրվարի 2017
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։

Հանրաքվեն նախատեսում է երկրի անվանման փոփոխություն և անցում կիսանախագահական համակարգից նախագահական իշխանավարման ։

Քվեարկությունը մեկնարկել է 08։00–ից և կավարտվի 20։00–ին։

ԼՂՀ ԿՀՎ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով, վերջին տվյալներով, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի, այսինքն 711–ով ավել 2015 թ.–ի խորհրդարանական ընտրությունների համեմատ, իսկ դա նշանակում է, որ հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը։

Հանրաքվեն կանցկացվի ԼՂՀ ողջ տարածքում, որն ընդգրկում է 11 ընտրատարածք։

Քվեարկության ընթացքին հետևելու է 104 միջազգային դիտորդ` ավելի քան 30 երկրներից, որոնց թվում են Եվրախորհրդարանի պատգամավորները, Ռուսաստանի, Բուլղարիայի, Բոլիվիայի, Գերմանիայի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և շատ այլ պետությունների ներկայացուցիչներ։ Ստեփանակերտում է նաև ՀՀ–ում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելը։

Մայր օրենքը կոչվելու է Արցախի Հանրապետության Սահմանադրություն։ Այսպիսով, փաստացի, փոխվում է երկրի անվանումը։ Միաժամանակ նշվում է, որ «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները նույնական են։

Загружается новость ... "Лево"

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» և «Հանրաքվեն»բաժիններից:

Կառավարման առաջարկվող համակարգի հիմնական դրույթներն են.

Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:

Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրու¬թյուններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը (գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով) ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:

Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:

Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է նախարարներին:

Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:

Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան, չեն դատապարտել հանրաքվեի անցկացումը։

Համանախագահների հայտարարության մեջ միայն նշվում է, որ հանրաքվեի արդյունքները չեն կարող անդրադառնալ Ղարաբաղի իրավական կարգավիճակին։ Փաստաթղթում նաև նշվում է, որ հանրաքվեի միջոցով իշխանությունները փորձում են կազմակերպել Արցախի բնակչության հասարակական կյանքը։

Ստեփանակերտում նման գնահատականի հետ համաձայն են` հայտարարելով, որ Արցախի իրավական կարգավիճակը վաղուց որոշված է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ