437.27
4.41
404.32
+8
Եղանակը Երևանում
Հայ

Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:15
07 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին, հաղորդում է armsport.am-ը` հղում անելով MUTV-ին:

- Բարի գալուստ, Հենրիխ: Ի՞նչ զգացողություններ ունես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

- Շնորհակալ եմ: Անչափ հուզված եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն ինձ համար մեծ հնարավորություն և նոր մարտահրավեր է: Կներդնեմ բոլոր ուժերս:

- Որքանո՞վ ազդեց քո որոշման վրա Ժոզե Մոուրինյոյի գործոնը:

- Դա որոշից գործոններից մեկն էր, բայց կարևոր էր նաև այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիսանում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկը: Ես չէի կարող մերժել այդ առաջարկը: Երջանիկ եմ, որ այստեղ եմ:

«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է ակումբի հետ Մխիթարյանի պայմանագրի ստորագրման տեսանյութը>>

- Ոգևորվա՞ծ ես, որ հանդես ես գալու Ռունիի, Իբրահիմովիչի և մյուս աստղային ֆուտբոլիստների հետ:

- Այս տարի շատ լավ թիմ է հավաքվել և ես ուրախ եմ, որ խաղալու եմ նրանց հետ:

- Դու ծնվել ես մարզական ընտանիքում: Քո հայրը՝ Համլետը, նույնպես ֆուտբոլիստ է եղել: Ինչպիսի՞ ազդեցություն է նա ունեցել քո կարիերայի վրա: Որքա՞ն հպարտ կլիներ նա ներկա պահին:

- Երբ նա ֆուտբոլ էր խաղում, ես դեռ չէի կարող ամբողջովին հասկանալ, թե ինչ է ֆուտբոլը: Երբ նա մահացավ, ես ցանկացա ֆուտբոլիստ դառնալ: Ցանկանում էի շարունակել նրա գործը, և հույս ունեմ, որ ճիշտ ուղու վրա եմ:

- Նա հպարտ կլիներ քեզնով: Հանդես ես եկել Հայաստանում, որից հետո Ուկրաինայում և Գերմանիայում: Արդյո՞ք դու հասել ես քո կարիերայի գագաթնակետին:

- Հետ նայելով հասկանում եմ, որ երկար ճանապարհ եմ անցել: Գտնում եմ, որ կարող եմ շարունակել առաջընթաց գրանցել: Կարծում եմ, որ կյանքում ամեն ինչ ճիշտ եմ արել և հույս ունեմ, որ քայլ առ քայլ առաջ կշարժվեմ:

- Ինչպիսի՞ մարտահրավեր է քեզ սպասվում Պրեմիեր լիգայում:

- Բոլորն էլ գիտեն, որ Անգլիայի Պրեմիեր լիգան համարվում է աշխարհի լավագույն առաջնություններից մեկը: Երջանիկ եմ, որ կազմելու եմ դրա մասնիկը:

Մաուրինյո. Մխիթարյանն արտակարգ ֆուտբոլիստ է>>

- Խոսե՞լ ես Կագավայի ու Յանուզայի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» և Պրեմիեր լիգայի մասին:

- Յանուզայն իմ ընկերներից է: Այստեղ գալուց առաջ մենք նույնպես կապի մեջ ենք եղել: Նա միշտ հարցնում էր, թե արդյո՞ք միանալու եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ասում էի, որ ես էլ չգիտեմ, բայց վերջապես այստեղ եմ: Հուսով եմ, որ նա ինձ համար կլինի և՛ ընկեր, և՛ օգնական:

- Հպա՞րտ ես, որ առաջին հայն ես, ով հանդես է գալու Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ինչպե՞ս են վերաբերվում քո տեղափոխությանը Հայաստանում:

- Կարծում եմ, որ շատերն են սպասել այս տրանսֆերին: Ուրախ եմ, որ Հայաստանում հպարտ են ինձնով: Ինձ համար նույնպես մեծ պատիվ է լինել առաջին հայ ֆուտբոլիստն Անգլիայում: Կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները:

- «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում մե՞ծ համբավ ունի:

- Կարծում եմ, որ ամենահայտնի ակումբներից մեկն է:

- Քո գործողություններին առաջին անգամ կհետևենք Չինաստանում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան»: Ի՞նչ տպավորություններ ունես այդ առիթով:

- Մի փոքր տարօրինակ կլինի հանդիպել իմ նախկին թիմակիցներին հատկապես առաջին խաղում: Ամեն դեպքում, «Մանչեսթեր Յունայթեդն» իմ նոր թիմն է և ես պետք է հարմարվեմ դրան:

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Մխիթարյանին` որպես «կարմիր սատանաների» խաղացող>>

- Դրանից հետո դուք պետք է հանդիպեք «Մանչեսթեր Սիթիին»: Առաջիկա շրջագայությունը քեզ համար նոր փորձ կլինի: Պատրա՞ստ ես նոր փորձության:

- Լսել եմ այդ ամենի մասին: Գտնում եմ, որ պատրաստ կլինեմ:

- Երկրպագուներն ի՞նչ ակնկալիքներ սպասեն քեզնից գալիք մրցաշրջանում:

- Ամեն ինչ կանեմ իմ լավագույն խաղը ցուցադրելու համար: Այն գոլերն ու գոլային փոխանցումները, որոնք գրանցել եմ նախորդ մրցաշրջանում, կփորձեմ անել նաեւ գալիք մրցաշրջանում:

- Ի՞նչ զգացողություններ կունենաս «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղալիս:

- Դեռ չեմ խաղացել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, բայց գտնում եմ, որ սա աշխարհի ամենահրաշալի մարզադաշտերից մեկն է: Ինձ համար հետաքրքիր կլինի հանդես գալ այդ խաղադաշտում:

- Ի՞նչ կցանկանաս փոխանցել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, որոնք անհամբերությամբ սպասում են քո նորամուտին:

-Սիրելի´ երկրպագուներ, ուրախ կլինեմ տեսնել ձեզ մարզադաշտում յուրաքանչյուր խաղին և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
20 Փետրվարի 2024
Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ
12:45
29 Հունվարի 2024
7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ 43կգ–ով նիհարած սննդաբանը խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
43կգ–ով նիհարած սննդաբանը ներկայացնում է 7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ ՎԻԴԵՈ
13:09
17 Հունվարի 2024
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ
14:56
22 Հունիսի 2023
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում
11:17
24 Դեկտեմբերի 2022
Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
11:07
10 Հոկտեմբերի 2022
Tunmun.am-ի համահիմնադիրը՝ ՀՀ-ում անշարժ գույքի շուկայի ապագայի, նոր կայքի առավելությունների և կատարյալ հայտարարության գաղտնիքների մասին
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
14:16
24 Մայիսի 2022
ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին
21:15
21 Մարտի 2022
33 հարց` հայտնի աճպարար Արամ Ղարիբյանին (ՎԻԴԵՈ)
Խաղաքարտերի նկատմամբ սերն Արամին սովորեցրին անհավանական ֆոկուսներ, որոնք անտարբեր չթողեցին նաև մեր նկարահանող խմբին. ՎԻԴԵՈ
19:37
01 Հունվարի 2022
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր (ՎԻԴԵՈ)
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր. ՎԻԴԵՈ