Քրեական գործ է հարուցվել 32–ամյա ծննդկանի մահվան փաստով
19.10.2016,
17:13
Քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը։
Նախնական տվյալներով, 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում արական սեռի կենդանածին պտղի ծննդաբերությունից հետո մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին:
Վերջինս որպես առաջնածին բժշկական կենտրոն էր դիմել սեպտեմբերի 26-ին։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Բացատրություններ են վերցվել բուժսպասարկումն իրականացնող անձնակազմի անդամներից, առգրավվել հիվանդության պատմությունը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, միջոցներ են ձեռնարկվում՝ ծննդկանի մահվան դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ -0-