ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին տարօրինակ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, հունիսի 13-ին ժամը 21.30-ին հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի վնասավածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գետամեջ գյուղի 30-ամյա մի բնակիչ։
Նա հայտնել է, որ իրենց բակում պատահաբար որսորդական հրացանով կրակել է ոտքին:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով տան կողքով անցնող ջրանցքի մոտ կանգնած առնետին ցանկացել է կրակել, սակայն լիցքավորման ժամանակ պատահաբար կրակել է իր ձախ ոտքի ոտնաթաթին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում