ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի Տուլայում նախատեսված ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՊՀ երկրների պաշտպանական պատվիրակությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ժամանել են Տուլա՝ պաշպտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում