Պարզվել է Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը

12.11.2015, 17:48
Երևանի «Աստորիա» հյուրանոցում նոյեմբերի 11-ին մահացած հայտնաբերված  թատերագետ Լևոն Մութաֆյանը դատաբժշկական փորձաքննության արդյունքներով մահացել է ինֆարկտից:  
Պարզվել է Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Աստորիա» հյուրանոցում նոյեմբերի 11-ին մահացած հայտնաբերված  թատերագետ Լևոն Մութաֆյանը դատաբժշկական փորձաքննության արդյունքներով մահացել է ինֆարկտից, NEWS.am-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է  նրա դուստրը՝ Անահիտ Մութաֆյանը:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Լևոն Մութաֆյանի դին

Ո՞վ է եղել Մութաֆյանի մոտ` նրա կյանքի վերջին վայրկյաններին>>

Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ դիակի վրա, արտաքին զննությամբ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել էր  փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար:-0-