481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Տուլայի դատախազությունը ներկայացրել է Երևան ընթացող ավտոբուսի վթարի հիմնական վարկածը
13:45
18 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայի շրջանի դատախազ Ալեքսանդր Կոզլովը «Տուլսկիյե իզվեստիյա» հասարակական-քաղաքական թերթի խմբագրության ուղիղ կապի ժամանակ ներկայացրել է  Մոսկվա-Երևան ուղերթով ընթացող ավտոբուսի վթարի հիմնական վարկածը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել էր 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, 30 հոգի ստացել էին տարբեր կարգի վնասվածքներ։ Բոլոր ուղևորները Հայաստանի քաղաքացիներ էին:

«Հիմնական վարկածը ճանապարհին վարորդի անուշադրությունն է: Գործը Ռուսաստանի ՆԳՆ քննչական ստորաբաժանման վարույթում է, այնտեղ կշարունակվի գործի քննությունը: Մեր աշխատակիցները լավ են աշխատել: Հիմա վերլուծություններ է կատարվում երկու ծառայությունների փոխգործակցության  հարցով, որպեսզի հաջորդ անգամ բոլոր կառույցներն ավելի լավ աշխատեն: Հիմա բոլոր ծառայությունները շատ արդյունվետ են աշխատել»,-ասել է Կոզլովը:

Մեղադրանք է առաջադրվել Մոսկվա–Երևան ավտոբուսի վարորդին>>

Նրա խոսքերով, վթարի պահին ավտոբուսն ընթացել է  117 կիլոմետր ժամ արագությամբ, այն դեպքում, երբ ճանապարհի այդ հատվածում արագությունը սահմանված է ժամում 70 կիլոմետր: Տրանսպորտային միջոցը նորոգվել էր վթարից մի քանի ժամ առաջ և սարքին վիճակում է եղել, բայց փորձաքննություն այնուամենայնիվ նշանակված է:

Տուլայի ՃՏՊ–ից հետո տվյալ փաստով ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավել անձանց մահվան» հոդվածի հատկանիշներով, նա ձերբակալվել է։Պատիժը նախատեսում է ազատազրկում մինչև յոթ տարի ժամկետով։

Դիտարկվել են պատահարի երկու հավանական պատճառներ` վարորդի քնած լինելը ղեկին և տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:23
18 Հոկտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. 37–ամյա վարորդը տեղում մահացել է
37–ամյա վարորդը մահացել է այսօր գիշերը Երևան-Իջևան ավտոճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով։
21:18
17 Հոկտեմբերի 2017
Ուկրաինայում հայ գործարար է սպանվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ գործարար է սպանվել Ուկրաինայում։
19:20
17 Հոկտեմբերի 2017
Սյունիքում Mitsubishi–ի կողաշրջման հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտվթար է տեղի ունեցել Սյունիքում, կա 4 վիրավոր։
18:28
17 Հոկտեմբերի 2017
Օդային համերաշխություն. երևանյան չվերթի ուղևորները պաշտպանել են հայրենակցին (ՎԻԴԵՈ)
Դոնի Ռոստով–Երևան չվերթի ուղևորները պաշտպանել են ուղևորներից մեկին, ում ստիպել են լքել օդանավը բորտուղեկցորդուհու հետ վեճի պատճառով։
16:20
17 Հոկտեմբերի 2017
30–ամյա հովվի դի է հայտնաբերվել Զովունիի մոտակայքում
30–ամյա հովվի որոնողական աշխատանքները սկսվել էին դեռ նախօրեին։
19:53
16 Հոկտեմբերի 2017
Մասիսում BMW է կողաշրջվել. 23–ամյա վարորդը հոսպիտալացվել է
Մասիսում 23 վարորդը հոսպիտալացվել է BMW–ի կողաշրջման հետևանքով։
16:03
16 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայում հայ գործարարի սպանությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։
12:44
16 Հոկտեմբերի 2017
Հայ է գնդակահարվել Մոսկվայի կենտրոնում
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են մի տղամարդու։
11:51
16 Հոկտեմբերի 2017
Toyota–ն բախվել է գովազդային վահանակին, վարորդը մեքենայում այրվել է
Երկուշաբթի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
15:12
15 Հոկտեմբերի 2017
Դպրոցական աղջկան մեկ ժամում 3 անգամ բռնաբարել են
Հանցագործների հեռանալուց հետո անցորդները նկատել են փողոցում պառկած աղջկան և ոստիկանություն են կանչել։
13:52
15 Հոկտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. հարսանիքի մեկնող հայ վարորդը մահացել է, կան վիրավորներ
Նախօրեին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
12:44
15 Հոկտեմբերի 2017
Հայկական համարանիշներով մեքենա է վթարվել Վրաստանի Մառնեուլի շրջանում. կան տուժածներ
Այսօր առավոտյան հայկական համարանիշներով մեքենա է վթարվել Վրաստանի Մառնեուլի շրջանում։